Մեր մասին

Paddington կենտրոն՝ որտեղ փոքրիկ մտքերը մեծանում են

1.5–6 տարեկան երեխաների համար: Մեր ուսուցման մեթոդաբանությունը շեշտը դնում է խոսքի զարգացման (անգլերեն, հայերեն, ռուսերեն) և տրամաբանական թվաբանության վրա:

Դասերը անցկացվում են շաբաթական 3–5 անգամ, յուրաքանչյուրը՝ 3 ժամ տևողությամբ: Մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխային: Մեր ինտերակտիվ մեթոդը խթանում է՝

  • Երեխայի ճանաչողական հորիզոնի զարգացումը
  • Գիտելիքների մատչելի ընկալում
  • Անկաշկանդ խոսքի արտահայտում

1.5–2 տարեկաններ՝ Ֆիզկուլտուրա, երգ և երաժշտություն, ուսուցողական մուլտֆիլմեր, տրամաբանական խաղեր, տիկնիկային թատրոն, հեքիաթների ընթերցում

3–4 տարեկաններ՝ Ֆիզկուլտուրա, ուսուցողական մուլտֆիլմեր, տրամաբանական թվաբանություն, տիկնիկային թատրոն, հեքիաթների ընթերցում, կերպարվեստ (նկարչություն, ծեփ, ապլիկացիա, կոնստրուկտորային խաղեր), էթիկայի կանոններ, անգլերեն, ռուսերեն, խոսքի զարգացում, ես և շրջակա աշխարհը, երգ և երաժշտություն

5–6 տարեկաններ՝ Երգեցողություն, կերպարվեստ (նկարչություն, ծեփ, ապլիկացիա, կոնստրուկտորային խաղեր, խոհարարություն), ուսուցողական մուլտֆիլմեր, տրամաբանական թվաբանություն, տիկնիկային թատրոն, հեքիաթների ընթերցում, էթիկայի կանոններ, անգլերեն (տառաճանաչություն), ռուսերեն (տառաճանաչություն), խոսքի զարգացում (տառաճանաչություն), ես և շրջակա աշխարհը

6+ տարեկաններ՝ Դասապատրաստում, անգլերեն, ռուսերեն, հայերեն, մաթեմատիկա – հասանելի են անհատական և խմբակային տարբերակներ:

Դայակի ծառայություն՝ Բերեք ձեր երեխային, և մեր մանկավարժները կհոգան նրա մասին։ Մենք ունենք մանկական խաղասենյակ։

Kid’s Club: Զարգացնում է ստեղծագործական մտածողությունը և թիմային աշխատանքը քննարկումների, մրցույթների, ֆիլմերի դիտումների և հյուրերի այցելությունների միջոցով:

Ամառային դպրոց՝ Ստեղծագործական, հոգատար մթնոլորտ ձեր երեխայի պայծառ ապագայի համար։